Ինչպես է Վիտալինան եթերում հարվածում հայտնի ռեժիսորին (տեսանյութ)
Ռուսական առաջին հեռուստաընկերության եթերում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան հարվածել է հայտնի ռեժիսոր Մարկ Ռուդինշտեյնի գլխին:
Միջադեպը տեղի է ունեցել «На самом деле» հաղորդաշարի ժամանակ։
Ռուդինշտեյնը Ցիմբալյուկին մեղադրել է նախկին ամուսնուն թատրոնի աշխատասենյակում փակելու համար, որից հետո Ջիգարխանյանին բուժօգնություն է անհրաժեշտ եղել:
Ռեժիսորը Վիտալինային նաև սրիկա է անվանել:
Նրանց միջև բանավեճ է տեղի ունեցել։ Դրանից հետո Վիտալինան պահանջել է, որպեսզի Ռուդինշտեյնը վեր կենա և լքի նկարահանման հրապարակն, ապա մոտեցել է ռեժիսորին և հետևից հարվածել նրա գլխին՝ ասելով, որ նա այստեղ անելիք չունի, և ինքը չի պատրաստվում խոսել նրա հետ։