Պաշտոնյան «TOYOTA»–ի սիրահա՞ր է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Ազատյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ազատյանը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենը՝ հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում երկու ավտոմեքենաները, երկուսն էլ նույն մակնիշի, բայց տարբեր մոդելի: Այսպես, նրան են պատկանում «TOYOTA WINDOM 2.5» և «TOYOTA VITZ» մակնիշի ավտոմեքենաները:
Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 827 հազար դրամ և ստացվել 2 միլիոն 77 հազար դրամ աշխատավարձից ու 750 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում