Ադրբեջանում, իբր, ապրում է 30000 հայ. գտել են մեկ ընտրողի անուն–ազգանուն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս օրերին ադրբեջանական մամուլն իր էջերը հեղեղել է նախընտրական քարոզարշավի նյութերով: Գրում են, թե երկիրը բազմազգ է, նույնիսկ 30000 հայ է այժմ բնակվում Ադրբեջանում: Որպես ապացույց, haqqin.az տեղեկատվական կայքը հրապարակել է ընտրողների ցուցակից մի էջ, որտեղ 185–րդ համարի տակ հայի ազգանուն է. Նելլի Ալեքսանդրովնա Պետրոսյան, ծնվ. 1956 թ.: Կեցցե՛ այլազգիներին գրկաբաց ընդունող Ադրբեջանը: Ապրիլի 11–ին Յասամալի շրջանի թիվ 167 դպրոցի ընտրատարածքում Նելլին (եթե, իհարկե, այնտեղ նման անուն–ազգանունով մարդ կա) կկատարի իր քաղաքացիական պարտքը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում