Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

Բաղդասարյանի փեսան՝ սկանդալի կիզակետում...

Հայաստանում գոյություն ունեցող ստվերի մասին գրվում ու խոսվում է անդադար: Այն մասին, որ ստվերը մեր երկրի հիմնական գերխնդիրներից մեկն է, գիտեն անգամ մանկահասակ երեխաները. տասնամյակներ ի վեր պետությանն այդպես էլ չի հաջողվում այնպիսի միջավայր ձևավորել, որը ոչ թե կնպաստեր, այլ կբացառեր ստվերն՝ առհասարակ:

Բայց մինչ իշխանությունները գրեթե երբեք առիթը բաց չեն թողնում՝ նույն մասնավորին կոչ անելու, թե հարկավոր է ասենք՝ զերծ մնալ սեփական աշխատակիցներին հարկայինից թաքցնելու արատավոր պրակտիկայից՝ ձևանալով իբրև ազնվության ու արդարության իսկական ջատագովներ, բանից պարզվում է՝ նմանօրինակ լրջագույն խնդիրներ կան հենց պետական որոշ օղակներում.

մամուլում տեղ են գտել հիմնավորված տեղեկություններ այն մասին, որ, մասնավորապես, Աջափնյակի թաղապետարանի ղեկավարությունն, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, տևական ժամանակ թաքցրել է առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ Գարրի Սարգսյանին, ինչի պատճառով էլ, ըստ էության, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, որտեղ տեղադրված է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի վերաբերյալ տեղեկությունը, առհասարակ բացակայում է առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինը։

Թե հատկապես ինչու են թաքցրել բավական լուրջ պաշտոն զբաղեցնող Սարգսյանին, իհարկե, շրջանառվող ենթադրությունները շատ են, բայց որ սույն երևույթին որևիցե արդարացում լինել չի կարող, անկասկած է: Ասել, թե նմանօրինակ դեպքերը պետական օղակներում հաճախ հանդիպող երևույթներից են, անկասկած, չափազանցություն կլիներ, բայց համարել Արտավազդ Սարգսյանի կողմից ղեկավարվող պետական օղակում ֆիքսված այս երևույթը բացառիկ, ևս որևիցե կերպ, ըստ էության, չի կարելի. սա, թերևս, վկայում է շատ կոնկրետ ու ոչ այնքան ճիշտ տրամաբանության մասին, որ տիրում է ոչ միայն Աջափնյակի թաղապետարանում, այլև պետական կառավարման ամբողջ համակարգում:

Ի դեպ՝ ամենևին էլ ավելորդ չէր լինի նշել, որ Սարգսյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսան է, ու հաշվի առնելով այս՝ ոչ այնքան անկարևոր իրողությունը՝ այնքան էլ դժվար չէ կռահել, թե իրականում ինչ կարող է ընկած լինել Սարգսյանի կամայականության հիմքում. չի բացառվում, որ այդ ամենի հիմքում ընկած լինի հաջողակ փեսայի ավելորդ ինքնավստահությունն՝ ասենք ազդեցիկ աներ ունենալու փաստից ներշնչված, ու սա որոշած լինի, որ բացառության կարգով կարելի է և սեփական դուքանի վերածել Աջափնյակի թաղապետարանը:

Իհարկե, միգուցե ոմանք կարող են մեր գնահատականներում ավելորդ խստություն նշմարել կամ հնչած գնահատականը համարել մի փոքր չափազանցված, այստեղ հարցը, սակայն, կայանում է ոչ այնքան երևույթի, որքան չինովնիկական մտածելակերպի մեջ. պետական գերատեսչությունները վաղուց են վերածվել սրա-նրա անձնական օբյեկտի, ու ով ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում է իրեն վստահված օղակի հետ. կուզեն կգրանցեն, կուզեն՝ ոչ, կուզեն սպիտակով կաշխատեն, կուզեն՝ սևով. ո՞վ կարող է ինչ ասել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ