Թրթուրավոր մեքենա, առանձնատուն ու 36 միլիոնը գերազանցող փոխառություններ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Արմավիր համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը «ARO 110» մակնիշի ավտոմեքենա ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Բացի այդ ավտոմեքենան, Խլղաթյանը հայտարարագրել է նաև առանձնատուն և նոր կառուցված մի շինություն, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև բաժնեմաս ու փոխառություններ, համապատասխանաբար՝ 100 հազար և 36 միլիոն 673 հազար դրամի չափով:
Հայտարարագրել է նաև 8 միլիոն դրամը գերազանցող արժեքով տուն: Դրամական միջոցները կազմել են 150 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 53 միլիոն 802 հազար դրամ, որից 52 միլիոն 340 հազար դրամը ստացված փոխառություններն են՝ վարկերը, իսկ 1 միլիոն 432 հազար դրամը՝ աշխատավարձը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում