Երկու բնակարան և 20 հազար դոլար գումար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրաչյա Պալյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Պալյանի սեփականությունն են համարվում երկու բնակարանը և «VOLKSWAGEN GOLF 2.0 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու դրությամբ դրամական միջոցները կազմել են 4 միլիոն 820 հազար դրամ, 6 հազար ամերիկյան դոլար ու 3 հազար 800 եվրո:
Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ստացած եկամուտները կազմել են 1 միլիոն 449 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում