Ամուսիններով մոտ 10 միլիոն դրամի եկամուտ են ունեցել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետի տեղակալ Գայանե Գինոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Գինոսյանը նախորդ տարի 6 հազար ԱՄՆ դոլարով գնել է «NISSAN JUKE 1.6 T» մակնիշի ավտոմեքենա: Նախորդ տարվա ընթացքում ունեցել է նաև փոխառություններ, որոնք տարեվերջին կազմել են 21 հազար ամերիկյան դոլար:
Դրամական միջոցները նախորդ տարի գրեթե չեն փոփոխվել և տարեվերջին կազմել են 5 միլիոն դրամ, 11 հազար ԱՄՆ դոլար ու 1500 եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 5 միլիոն 143 հազար դրամ ու ստացվել երկու աշխատավարձերից:
Ամուսինը՝ Մուշեղ Ղազարյանը, նույնպես ներկայացրել է տարեկան հայտարարագիր, ըստ որի՝ տարեկան եկամուտները կազմել են 4 միլիոն 535 հազար դրամ, որից 3 միլիոն 835 հազար դրամը աշխատավարձն է, 200 հազար դրամը ստացված փոխառություններ, իսկ 500 հազար դրամն էլ՝ գույքը օտարելուց ստացված եկամուտ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում