Մոսկվայից Երևան թռչող ուղևորին ձերբակալել են չար կատակի պատճառով
Մոսկվայի իրավապահ ուժերը ռումբի մասին կատակի պատճառով «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Հայաստանի քաղաքացուն, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով «112» ալիքին։
Ինչպես գրում է պարբերականը, ոչ ոք չի վիճում, որ հայերը հումորի լավ զգացում ունեն, բայց այս անգամ այդ արժանի ժողովրդի զավակներից մեկի դեպքում հումորն առանձնապես լավ հետևանք չի ունեցել։
«Պարոն Սուվորյանը պատրաստվել է գիշերային չվերթով Շերեմետևոյից մեկնել արևոտ Երևան (SU1964), բայց զննում անցնելու պահին նա կատակ է արել… Ուղևորների զննության ծառայության տեսուչի հարցին, թե ինչ է երկու արկղերում, Սուվորյանը պատասխանել է` ռումբեր», - նշված է հաղորդագրությունում։
Դրանից հետո անմիջապես հետո տեսուչը սեղմել է տագնապի կոճակը և ստուգման վայրն իսկույն շրջափակել են։
Ալիքի տվյալներով` Հայաստանի քաղաքացուն տեղափոխել են գծային բաժին։
Պարզվել է, որ նրա ճամպրուկներում միայն նվերներ են եղել, բայց հայկական «սև հումորի» պատճառով տղամարդը ստիպված է եղել բացատրություն տալ քննիչին։
Ինքնաթիռը մեկնել է առանց Սուվորյանի։
Առավել մանրամասն` այստեղ