47 միլիոն դրամ ԴԱՀԿ աշխատակցի բանկային հաշիվների վրա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետ Արտակ Մարտիրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մարտիրոսյանը հայտարարագրել է երկու բնակարան և «MERCEDES–BENZ GL 500 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 28 միլիոն դրամ, 21 հազար ամերիկյան դոլար և 17 հազար 500 եվրո:
Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 3 միլիոն 140 հազար դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում