Մեդվեդևը կմնա վարչապետի պաշտոնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես գրում է «Газета.ru»–ն, Կրեմլում քննարկումներ են գնում ընտրություններից հետո նոր կառավարություն ձևավորելու շուրջ: Լրատվամիջոցի աղբյուրների վկայությամբ, եթե Պուտինը հաղթի ՌԴ նախագահի ընտրություններում, կառավարությունում արմատական փոփոխություններ կլինեն և՛ կառուցվածքային, և՛ կադրային առումով: Սակայն աղբյուրը նշում է, որ վարչապետի պաշտոնում կմնա Մեդվեդևը: Նա համարվում է Պուտինի ամենահաջողված կադրը:
Վարչապետի տեղակալների ինստիտուտը կընդլայնվի: