Մի «TOYOTA»–ն փոխարինել է մյուսով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մերուժան Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Սիմոնյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի վաճառել է 8 միլիոն դրամ արժողությամբ «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենան և գնել ավելի թարմ՝ «TOYOTA CAMRY 2.5» մակնիշի ու կրկին 8 միլիոն դրամով:
Պատգամավորի դրամական միջոցները նախորդ տարի ավելացել են, սակայն դրանք բավական քիչ են՝ տարեսկզբին հայտարարագրել էր 700 հազար, իսկ տարեվերջին՝ 900 հազար դրամ:
Տարեկան եկամուտները կազմել են 15 միլիոն 283 հազար դրամ, որից 8 միլիոն դրամը մեքենայի վաճառքից ստացված գումարն է, 570 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճար, իսկ 6 միլիոն 713 հազարն էլ՝ աշխատավարձ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում