Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին
uncategorized

Վրաստանի նախագահը մերժել է ադրբեջանցիների խնդրանքը՝ մեկ րոպե լռությամբ հարգել Խոջալուի զոհերի հիշատակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ՝ փետրվարի 26–ին, Մառնեուլ քաղաքում Վրաստանի նախագահ Մարգելաշվիլին ադրբեջանցիների հետ հանդիպում էր ունեցել «Ազատությունից մինչև անկախություն՝ հանրապետության 100 տարի» համընդհանուր վրացական քարոզչական գործընթացի շրջանակներում: Հանդիպման ընթացքում նա մերժել էր կատարել ներկա անդրբեջանցիներից մեկի խնդրանքը, այն է՝ մեկ րոպե լռությամբ հարգել, այսպես կոչված, Խոջալուում տեղի ունեցած դեպքերի զոհերին:

Մարգելաշվիլին ասել էր, թե անձամբ է հետևում հայ–ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ ստեղծված իրավիճակին և, որ Վրաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման կողմակից է:

Թե որն էր պատճառը նման հայտարարության, «Փաստ»–ը հարցրեց վրացագետ Ջոնի Մելիքյանից:

– Նման հայտարարությունը չի՞ կարող առաջացնել տեղի ադրբեջանցիների զայրույթը, և Վրաստանի նախագահի խոսքը հայերին դուր գալու նպատակ կարո՞ղ էր ունենալ:

– Այդ ադրբեջանցու արածը սադրանք էր: Վրաստանի նախագահը տարբեր համայնքներում հանդիպումներ է ունենում, կարծում եմ` այդպիսի հանդիպում կլինի նաև Ախալքալաքում: Հանդիպմանը ադրբեջանցի մի երիտասարդ սադրանք է անում՝ հիշեցնելով, որ այդ օրն Ադրբեջանում հիշում էին այսպես կոչված Խոջալուի զոհերին: Սակայն նա ստանում է ադեկվատ պատասխան, որը ոչ թե պրոհայկական է, այլ՝ պրովրացական, քանի որ ցույց է տալիս, որ Վրաստանը շահագրգռված է հայ–ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ լուծմամբ, և իրենք աջակցելու են այս գործընթացին: Բացի դրանից, եթե նույնիսկ ինչ–որ մի հայտարարություն լինի Ախալքալաքում, նա նույն կերպ բալանսավորված պատասխան պիտի տա:

Դրանում մի քանի մեսիջներ կան: Մի կողմից այն ուղղված է Բաքվին, որպեսզի իրենք չփորձեն խառնվել և Վրաստանի տարածքում Հայաստանի հետ հարցեր լուծեն, որպեսզի այդ կոնֆլիկտը իրենց տարածք չմտնի:

Պետք է հասկանալ, որ Վրաստանի նախագահն այսօրվա դրությամբ արտաքին քաղաքականության ոլորտում չկա, որոշողը նա չէ, նա ներկայացուցչական պաշտոնում է: Զուտ իր մասով փորձել է, ազգային շահերից ելնելով, այդ հայտարարությունն անել:

Բացի այդ, ինչ–որ չափով կա նաև նախընտրական հռետորականությունը: Ցույց է տալիս, թե կողմնակից են կոնֆլիկտի խաղաղ լուծմանը և թույլ չեն տա, որ որևէ մի երկիր իրենց ներքին քաղաքականությունն ու իրավիճակն օգտագործի իր շահերին: Ստացվում է նաև, որ ինչ–որ չափով փորձեց Վրաստանի մեր համայնքի ներկայացուցիչների սիրտը շահել: Կարծում եմ, որ նույն բանը կլինի Ախալքալաքում: Կարող է այնտեղ հայտարարություն անել և ասել, որ Ադրբեջանը ստրատեգիական գործընկեր է:

Այդպիսի հայտարարություններից մենք չպետք է զարմանանք, նա փաստերով է խոսում, ասում է այն, ինչ կա այսօրվա իրավիճակում և Վրաստանի արտաքին քաղաքականության ոլորտում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում