Օրվա կադր․ հերթական հարուստի պատվե՞ր, թե՞...
ԼՈւՐԵՐ.com-ի ֆոտոխցիկը Սարյանի այգու հարակից տարածքում, հայտնի «Արտաշի մոտ» ռեստորանի դիմացի փողոցում ֆիքսել է շենք՝ արտաքին ապակեպատ վերելակով, որն, ըստ մեր տեղեկությունների, հասանելի չէ շենքի բոլոր բնակիչներին։
Թե ով է այս թանկ հաճույքի պատվիրատուն, այն քաղաքի հարուստներից մեկի հերթական նախասիրությունների՞ց է, թե՞ պարզապես տեղադրվել է, օրինակ, հաշմանդամություն ունեցող քաղաքացիների տեղափոխության համար, կիմանանք և կհրապարակենք առաջիկայում՝ այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանին ուղարկված մեր հարցման պատասխանը ստանալուն պես։
Իսկ մինչ այդ՝ առաջարկում ենք դիտել օրվա կադրը: