Այս բժիշկը պատմել է iPhone-ի գաղտնիքի մասին, որը կարող է փրկել Ձեր կյանքը
Իսկ գիտե՞ք, որ «iPhone»-ն ունի մի գործառույթ, որը կարող է փրկել Ձեր կյանքն արտակարգ իրավիճակում։ Ամերիկացի բժիշկ Ջուլի Տոմսոնը նշել է.
Մեզ դիմող շատ հիվանդներ չգիտեն, թե ինչպես արտակարգ իրավիճակում կապվել իրենց հարազատների հետ։ Երբեմն նրանք չեն կարողանում բացել հեռախոսը։
Պարզվում է, որ բժշկական կարևոր տեղեկատվությունը կարելի է ստանալ, նույնիսկ եթե iPhone-ի էկրանը փակ է։
Սկզբունքը նույնն է, ինչ արտակարգ կանչերի դեպքում։
Սակայն նախ անհրաժեշտ է անել հեռախոսի կարգավորումները։ Մտեք «Health» հավելվածը, որի նշանն այս տեսքն ունի։
Երբ Դուք բացեք այն, էկրանի ներքևի անկյունում կտեսնեք «Medical ID» նշանը։ Սեղմեք այն և լրացրեք հարցաթերթիկը։ Ահա թե ինչ տեսք այն ունի։
Լրացրեք բոլոր տողերը. արյան խումբ, հակացուցված դեղերի նկատմամբ ալերգիաների ռեակցիան և այլն։
Բժիշկը կկարողանա ստանալ Ձեր հեռախոսի մեջ եղած տեղեկատվությունը, նույնիսկ եթե Դուք անգիտակից վիճակում եք։
Այնպես որ, եթե Դուք հանկարծ վթարի ենթարկվեք կամ մեկ այլ պատճառով կորցնեք Ձեր գիտակցությունը, շտապօգնության աշխատակիցները կարող են պարզել անհրաժեշտ տեղեկությունը, և դա բառացիորեն կարող է փրկել Ձեր կյանքը։
Ես աշխատում եմ շտապօգնության հիվանդանոցում արդեն մի քանի տարի։ Մեզ մոտ պարբերաբար հիվանդներ են հայտնվում, ովքեր չեն կարողանում ո՛չ մտերիմ բարեկամների հետ կապվել, ո՛չ էլ ասել, թե ինչ է պատահել նրանց հետ։ Պատահում է, որ նրանք կորցնում են հիշողությունը կամ չեն կարողանում բացել հեռախոսը, որովհետև մոռացել են գաղտնաբառը։
Շատ մարդիկ նախընտրում են չլրացնել «Medical ID»-ին, որովհետև կարծում են, որ դա ժամանակի զուր կորուստ է։
Ինչևէ, «Apple»-ը հրաշալի հնարավորություն է ընձեռում՝ կարևոր բժշկական տեղեկատվությունը հեռախոսի մեջ գրանցելու և ձեռքի տակ այն արտակարգ իրավիճակների ժամանակ ունենալու համար։
Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ միայն iPhone-ում գրանցած տեղեկատվության շնորհիվ մենք արագ պարզել ենք, թե որ խմբի արյուն է անհրաժեշտ հիվանդին։ Այս հավելվածը մեկ անգամ չէ, որ կյանք է փրկել։
Եթե Դուք «Android» համակարգ եք օգտագործում, ապա հավելվածը կարող եք ձեռք բերել այստեղից։