Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտեղում. 17 տարի անց նրան ամբողջ աշխարհը ճանաչեց (Ֆոտոշարք, տեսանյութ)
Ներկայացնում ենք Էմանուելին, ում կյանքը շատ ծանր սկսվեց: Իրաքցի տղան ծնվել էր կմախքի զարգացման և դեֆորմացված վերջույթների խանգարմամբ:
Մայրն Էմանուելից և նրա եղբորից հրաժարվեց ծնվելուց անմիջապես հետո: Նա փոքրիկներին դրեց արկղի մեջ և թողեց մարդաշատ վայրում: Նրանց գտան տեղի Մայր թերեզայի ապաստանի միանձնուհիները:
4 տարի անց բարեգործական կազմակերպության աշխատակից Մոյրա Քելլին փոքրիկ որբերին ուղեկցում էր բուժման Ավստրալիա: Ուղևորության ընթացքում նա այնքան կապվեց երեխաների հետ, որ որոշեց որդեգրել նրանց…
Հիմա 17-ամյա Էմանուելը լիարժեք կյանքով է ապրում Ավստրալիայում: Տղան բավական վաղ տարիքում երգելու տաղանդ դրսևորեց:
Մտերիմներն Էմանուելին համոզեցին հայտ ներկայացնել X Factor շոուում: Ահա, թե նա ինչ տաղանդավոր է: Ահա, նրա տպավորիչ ելույթի ձայնագրությունը.