Ֆելիքս Փիրումյանի՝ 100 միլիոնը գերազանցող դրամական միջոցները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը 108 միլիոն դրամի չափով գումար ունի: Այս մասին իմանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2015 թ. գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրից:
Փիրումյանը հայտարարագրել է 12 միլիոն դրամ և 200 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Իսկ նրա տարեկան եկամուտներն էլ կազմել են 9 միլիոն 126 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Նախագահի խորհրդականի կինը՝ Անահիտ Փիրումյանը հայտարարագրել է նույնպես 12 միլիոն դրամ և 200 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Բացի այդ, նրա եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 300 հազար դրամ, որը նվիրատվության կամ օգնության տեսքով ստացված դրամական միջոցներ են:
Նշենք, որ Փիրումյանը նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է 2012 թ.: Այս պաշտոնն է զբաղեցրել նաև 2008–10 թթ., իսկ դրանից հետո էլ՝ 2010–12 թթ. եղել է «Հյուսիս–Հարավ» ԾԻԳ–ի տնօրեն։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: