Մաքսային տեսուչը յոթ անուն անշարժ գույք ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Այրում–Ջիլիզա բաժանմունքի 2–րդ հերթափոխի ճառագայթային հսկողության գլխավոր մաքսային տեսուչ Ալեքսան Հակոբջանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։
Ըստ հայտարարագրի՝ Հակոբջանյանի սեփականությունն է համարվում թվով յոթ անշարժ գույք, որից երեքը՝ հողամաս, մեկական բնակարան, առանձնատուն, ավտոտնակ ու հասարակական նշանակության շինություն։
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ և 5 հազար ամերիկյան դոլար։ Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 2 միլիոն 423 հազար դրամ, որից 2 միլիոն 273 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 150 հազար դրամը՝ վարձակալության դիմաց ստացված վճարը։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում