Սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 26-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը և 26-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 22-ի ցերեկը կա անձրևի փոքր հավանականություն, 26-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի փետրվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.60C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 0.30C