Ծովափին ձկնորսը մի շիշ գտավ. ահա, թե ինչ կար դրա ներքևում, որ նրան հաջողվեց կյանք փրկել (Ֆոտոշարք, տեսանյութ)
2016 թվականի նոյեմբերին Թայվանում տեղացի ձկնորսը տարօրինակ բան նկատեց հերթական ձկնորսության ժամանակ:
Նրա համար հետաքրքիր էր իմանալ, թե ինչ է դա:
Այն, ինչ նա հայտնաբերեց, պարզապես շոկի ենթարկեց տղամարդուն:
RedNews-ի փոխանցմամբ՝ ձկնորս Գաոսյուն Կուո Լյաոն տարօրինակ շիշ էր հայտնաբերել, որը շատ արագ տեղաշարժվում էր ջրի մեջ:
Նա շատ զարմացավ, քանի որ եղանակը շատ հանգիստ էր և զարմանալի էր, որ շիշն ինքնաբերաբար շարժվում էր:
Վերցնելով շիշը՝ ձկնորսը տեսնում է, որ մեծ կրիան կպած է դրան: Ինչպես երևում էր, ինչ-որ մեկը սոսնձել էր շիշը կրիայի սապատին:
Կուոն շատ ջանք թափեց մինչև կարողացավ ազատել խեղճ կրիային այդ շշից:
Կարելի էր ենթադրել, որ կրիան շշի պատճառով մշտապես լողացել էր ջրի մակերեսին մոտ և չէր կարողացել սննունդ հայթհայթել:
Առանց շշի ջուր վերադառնալիս՝ կրիայից որոշ ժամանակ էր անհրաժեշտ եղել ընտելանալու համար:
Ձկնորս Կուոն գոհ է, որ կարողացավ այդ օրը լավ գործ անել:
Տղամարդը հույս ունի, որ իր պատմությունը կստիպի մարդկանց ավելի հոգատար և ուշադիր լինել կենդանիների հանդեպ, և անհրաժեշտության դեպքում օգնել նրանց:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ RedNews.Info-ն