Այս ամերիկացի կնոջը դատապարտել են ազատազրկման իր տղայի հանդեպ չափից ավելի ուշադիր լինելու համար. կսարսափեք, երբ տեսնեք, թե ինչ փորձությունների միջով է անցնել խեղճ երեխան
Ամերիկացի Քեյլին Բոյենին ով երեք երեխաների մայր է դատապարտվել է ազատազրկման։ Նա իր երեխաներին 8 տարվա ընթացքում 323 անգամ բժշկի տանելու համար այժմ գտնվում է բանտում:
Քեյլենը բժիշկներին փորձել է համոզել, որ իր տղան տառապում է քաղցկեղով և շատ ու շատ այլ հիվանդություններով: Նա պահանջել էր բժիշկներից, որպեսզի նրանք երեխային կերակրեին հատուկ խողովակի միջոցով, տեղափոխեն հաշմանդամի սայլակին նստած և այլն:
Տղայի հայրը Ռայան Կրոուֆորդը կնոջ տարօրինակ պահվածքը տեսնելուց հետո դատի էր տվել նրան, բայց դատարանը արդարացրել էր Քեյլենին:
Ժամանակի ընթացքում պարզվել էր, որ տղան լրիվ առողջ է և այն բոլոր վիրահատությունները, որոնք կատարվել էին մոր պարտադրմամբ՝ ուղղակի անիմաստ էին:Այդ ամենից հետո կինը տղային տարել էր այլ կլինիկաներ, պատճառաբանելով, որ իր երեխայի մոտ խնդիրներ կան, բայց ոչ ոք դրան լուրջ չի վերաբերվում:
2015 թվականին Հյուսթոնի հիվանդանոցներից մեկի բժիշկը հայտարարեց, որ կնոջ անհանգստությունները և երեխայի 11 վիրահատությունները անիմաստ են եղել: