Աշխարհի ամենացուրտ վայրերը (Ֆոտոշարք, տեսանյութ)
Oragir.info լրատվական կայքը ձեզ է ներկայացնում 5 ամենացուրտ վայրերն աշխարհում:
Նուուկ, Գրենլանդիա
Գրենլանդիայի հրաշալի մայրաքաղաքն այս շաբաթ նույնպես իր սառնությամբ տեղը չի զիջում ոչ մի այլ բնակավայրի, այն համարվում է ամենասառը քաղաքներից մեկը։
Յակուտսկ, Ռուսաստան
Ռուսական քաղաքի քառորդ միլիոն բնակչությունը` տեղավորված արկտիկական շրջանում, շատ բախտավոր կլինի, եթե այսօր ջերմաստիճանը հասնի գոնե -10°F։
Եվրեկա, Կանադա
Նունավատի Հյուսիսային Կանադայի տարածքում ջերմաստիճանն այսօր կլինի -45°F։
Հելլի հետազոտական կայան, Անտարկտիդա
Այս հետազոտական կայաններում ամեն ձմեռ նստում է մոտ 2 մետր ձյուն, և տարվա 105 օրն անցնում է բացարձակ ամայության մեջ. դրա պատճառը 24 ժամ մթությունն է, շրջակա սառցակալած ծովը և թռիչքի անտանելի պայմանները։
Օյմյակոն, Ռուսաստան
Պաշտոնապես աշխարհի ամենացուրտ քաղաքն է, իսկ այս գիշեր ջերմաստիճանը հասել է -53°C։
Նյութը հրապարակման պատրաստեց oragir.info-ն