135 հազար ԱՄՆ դոլար ՊԵԿ աշխատակցի հայտարարագրում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Գոգավան–Պրիվոլնոյե բաժանմունքի 3–րդ հերթափոխի պետ Տիրան Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։
Գևորգյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն, բնակարան և հողին ամրակայված այլ անշարժ գույք։ Որպես շարժական գույք է հայտարարագրել երկու ավտոմեքենա՝ «MITSUBISHI CANTER 1.9 D» և «TOYOTA LAND CRUISER 200 4.0» մակնիշների։
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 18 միլիոն դրամ, 75 հազար ամերիկյան դոլար և 20 հազար եվրո, իսկ եկամուտները կազմել են 1 միլիոն 800 հազար դրամ և ստացվել աշխատավարձից։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում