Թուրք ամուսինը դանակի 24 հարված է հասցրել կնոջը եւ վերջում կտրել կոկորդը (Ֆոտո)
Թուրքիայում դատարանի առաջ է կանգնել 46–ամյա Հիդայեթ Օզդեմիրը կնոջը դաժանորեն սպանելու մեղադրանքով։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Հիդայեթե Օզդեմիրը վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում դանակի 24 հարված է հասցրել մարմնի տարբեր մասերին եւ վերջում կտրել կոկորդը։
Հիդայեթ Օզդեմիրը դատարանում ասել է, թե ինքը սիրումէ իր հայրենիքն ու ազգին եւ երկար տարիներ Կարմիր մահիկին արյուն է հանձնել։
Դատարանը մեղմացուցիչ հանգամանք չի համարել հայրենիքը սիրելն ու արյուն հանձնելը եւ կնոջը դաժանորեն սպանողին դատապարտել է ցմահ ազատազրկման։