Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Տենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ Վարդևանյան Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք Չալաբյան
uncategorized

Պատգամավորի նախկին թեկնածուն մանրաձկան արտադրամաս կհիմնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 1–ին Գեղարքունիքի մարզի Լիճքի համայնքապետարանում տեղի կունենան «Ալկաֆիշ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Լիճք համայնքում մանրաձկան արտադրամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Համաձայն կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Ալկաֆիշ» ՍՊԸ–ն հիմնադրվել է ընդամենը ամիսներ առաջ՝ 2017 թ. նոյեմբերի 15–ին։ Հիմնադիրն էլ Սողոմոն Սերյոժայի Սողոմոնյանն է, ով նախորդ տարի ընդգրկված է եղել «Ծառուկյան» դաշինքի՝ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակում։

Սողոմոնյանը ծնունդով մարտունեցի է, մասնագիտությամբ ինժեներ–տեխնոլոգ։ 1989–2003 թթ. աշխատել է «Հայձուկ» միավորման Լիճքի ձկնաբուծական գործարանում՝ որպես տնօրեն: 2003–2007 թթ. եղել է «Գոս» ՓԲԸ–ի խորհրդի նախագահ, իսկ 2007–2014 թթ. աշխատել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ԲՊՏ Գեղարքունիքի ՏԲ պետ:

Կենսագրությունից պարզ է դառնում, որ ձկների բուծումը նրա համար նորություն չէ։ Այսօր արդեն նա իրեն պատկանող ընկերության կողմից պատրաստվում է մանրաձկան արտադրություն իրականացնել։

Ինչպես տեղեկանում ենք նախագծից՝ նախատեսվող կառույցը իրենից ներկայացնելու է մեկ հարկանի առանց նկուղի կարկասային կառույց: Շենքի հիմքերը կլինեն ժապավենաձև, հիմնային հեծաններով: Նախագծի մեջ նաև ասված է, որ մանրաձկան արտադրամասը սոցիալական և տնտեսական կարևոր նշանակություն ունի մարզի զարգացման համար:

Նախատեսվող գործունեության տարածքը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ավազանի հարավ–արևելյան մասում՝ Գեղամա լեռնաշղթայի հարավային և Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լեռների ստորոտներում, ծովի մակերևույթից մոտ 1900–2100 մ նիշերի սահմաններում: Արտադրամասի ընդհանուր մակերեսը կկազմի 1413,1 քառակուսի մետր, իսկ ընդհանուր շինարարական աշխատանքները կտևեն 24 ամիս:

Ըստ նախագծի՝ կառուցվող շինության մեջ, փակ ցիկլում նախատեսվում է ստանալ մինչև 1 միլիոն մանրաձուկ: Փակ ցիկլում պահանջվում է 3 ամիս 100 գրամանոց մանրաձուկ ստանալու համար: Այդ նպատակով պահանջվում է ջրով տարեկան մեկանգամյա լիցքավորում, որը կազմում է 100 հազար խոր. մ: Մանրաձուկը կառուցվող շինության մեջ աճեցվում է մինչև 100 գրամ, որից հետո տեղափոխվում է հողային ավազաններ՝ ապրանքային ձուկ ստանալու նպատակով՝ մեկ կիլոգրամ և ավել՝ ըստ պահանջարկի: Առաջին տարում նախատեսվում է ստանալ 200 տոննա ապրանքային ձուկ: Ընդհանուր առմամբ նախատեսվող մանրաձկան և հետագայում ապրանքային ձկան արտադրամասի առավելագույն հզորությունը կկազմի հազար տոննա: Մանրաձկան աճեցման համար տեղադրվելու են 8 հատ՝ յուրաքանչյուրը հազար խոր. մ ջրի ծավալով և 8 հատ յուրաքանչյուրը 10 հազար խոր. մ ջրի ծավալով ավազաններ: Ապրանքային ձկան աճեցման համար նախատեսվում է բացօթյա 2 հողային ավազան՝ յուրաքանչյուրը 25 հազար 740 խոր. մ ծավալով:

Ընկերության ջրամատակարարումը իրականացվելու է «ԳՈՍ» ՓԲԸ–ի(որի խորհրդի նախագահը ժամանակին եղել է Սողոմոնյանը) հետ կնքած համաձայնագրով և Լիճք գետից: Կենցաղ–կոմունալ հոսքաջրերը ենթարկվելու են մաքրման տարածքում նախատեսվող կենսաբանական մաքրման կայանում։

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում