Ամսական 170 հազար դրամ եկամուտ և տարեկան մոտ 40 միլիոն դրամ գումար. ՊԵԿ աշխատակցի հայտարարագիրը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԿԱ ՊԵԿ Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն–վարչության ստուգումների թիվ 9 բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն է համարվում երկու բնակարանը և մեկ ավտոտնակը: Որպես շարժական գույք է հայտարարագրել «TOYOTA Camry» մակնիշի ավտոմեքենա:
Տարեկան կտրվածքով դրամական միջոցները կազմել են 20 միլիոն դրամ, 25 հազար ամերիկյան դոլար ու 10 հազար եվրո: Իսկ տարեկան եկամուտները ստացվել են աշխատավարձից ու կազմել 2 միլիոն 10 հազար դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում