Ինչպես են տարիների ընթացքում փոխվել «Բրիգադա» հեռուստասերիալի դերասանները (տեսանյութ)
«Բրիգադա» (ռուս.՝ Бригада), 2002 թվականին ռուսական «Ավատար Ֆիլմ» կինոընկերության կողմից նկարահանված քրեական դրամա ժանրի բազմասերիանոց գեղարվեստական կինոնկար։ Ցուցադրվելուց հետո ունեցել է մեծ հաջողություն՝ արժանանալով չափազանց մեծ ուշադրության և դրական ու բացասական արձագանքների։
Բաղկացած է 15 մասից, իսկ գործողությունները ծավալվում են 1989 թվականից մինչև 2000 թվականը՝ չորս առանցքային կերպարների՝ մանկության ընկերներ Ալեքսանդր «Սաշա» Բելովի (Սերգեյ Բեզռուկով), Կոսմոս Խոլմոգորովի (Դմիտրի Դյուժև), Վալերի Ֆիլատովի (Վլադիմիր Վդովիչենկով) և Վիտյա Պչոլկինի (Պավել Մայկով) շուրջ, ովքեր Բելովի գլխավորությամբ ձևավորում են հանցավոր խմբավորում՝ այն անվանելով «Բրիգադա»: