Այս ճանապարհները համարվում են ամենավտանգավորն աշխարհում. Նայելն անգամ սարսափելի է (ֆոտոշարք, տեսանյութ)
Աշխարհի տարբեր երկրներում ճանապարհներ կան, որոնք հայտնի են վտանգավոր լինելու շնորհիվ: Այս ճանապարհները հաճախ վերածվում են տեսարժան վայրերի և գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների:
Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենաանհավանական և վտանգավոր ճանապարհները:
«Սատանայի քիթ» երկաթուղի, Էկվադոր
«Սատանայի քիթ» երկաթուղին տեղակայված է նույնանուն ժայռի վրա, որը գտնվում է 800 մետր բարձրության վրա: Մինչև վերջին ժամանակները զբոսաշրջիկներին թույլ էր տրվում երթևեկել այստեղով անցնող վագոնների տանիքների վրա, սակայն այժմ դա արգելված է:
Դյու Գուա անցուղի, Ֆրանսիա
Առաջին հայացքից սովորական այս փողոցը միավորում է Նուարմուտյե կղզին Ֆրանսիայի մայրցամաքային հատվածի հետ: Մակընթացության ժամանակ անցուղին ամբողջությամբ ծածկվում է ջրի չորս մետրանոց շերտով՝ երթևեկելի լինելով օրը երկու անգամ:
Թյանմեն լեռան ճանապարհ, Չինաստան
11 կիլոմետր երկարությամբ ճանապարհը, որը 99 ոլորան ունի, տանում է դեպի Թյանմեն լեռան գագաթ: Որոշ հատվածներում շրջադարձների միջև տարածությունը կազմում է մոտ 200 մետր, ահա թե ինչու վարորդները պետք է միշտ շատ ուշադիր լինեն: