Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. հայր ու որդի ծեծի են ենթարկել Ոստիկանության աշխատակցին, իսկ հետո փորձում են նրան մեղադրել իրենց աղջկան բռնաբարելու մեջ, գյուղացիներն էլ այլ բան են ասում (Ֆոտո)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ստացված ահազանգի փաստով։
Ժամը 12։30-ի սահմաններում նշված կենտրոնից Ոստիկանություն հայտնել են, որ «ձախ վերին և վերին հոնքային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Կապուտան գյուղի 3-րդ փողոցի բնակիչ՝ 26-ամյա Վանիկ Ենոքյանն է, ով իրենց գյուղում ծեծի է ենթարկվել համագյուղացիների կողմից։
Մանրամաները՝ սկզբնաղբյուր կայքում
Արմեն և Արամայիս Պետորսյանների կողմից ծեծի ենթարկված 26-ամյա Վանիկ Ենոքյանն է
Վ. Ենոքյանին ծեծի ենթարկած 22-ամյա Արամայիս Պետրոսյանն է
Վ. Ենոքյանին ծեծի ենթարկած 49-ամյա Արմեն Պետրոսյանն է