Մահացել է օրենքով գողերի կնքահայրը.Բացառիկ կադրեր թաղման արարողությունից
Անապայում տրավմատիկ շոկից մահացել է Օմար մականունով Մերալի Մուսոյանը:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, Մուսոյանը, որը հանցավոր աշխարհում համարվում է «օրենքով գող», պարբերաբար թմրանյութեր է օգտագործել: Մայիսի 19-ի գիշերը իրավապահները ձերբակալել են նրան, երբ նրա մոտ հայտնաբերել են թմրանյութի փաթեթ: Սակայն ոստիկանական բաժանմունքի ճանապարհին նա մահացել է: Դատական փորձագետները պարզել են, որ նրա 4 կողոսկրերը ջարդված են, իսկ թևերի վրա հայտնաբերվել են ներարկումների բազմաթիվ հետքեր: