Ամերիկացի ուսանողը մի հազվագյուտ Սուրբ գիրք է գտել, որտեղ գծված է եղել Մեծ Հայաստանի քարտեզը
Ամերիկյան Պորտլենդ քաղաքի քոլեջներից մեկի հետաքրքրաշարժ ուսանողը գրադարանում հայտնաբերել է 1599 թ. Ժնևի Սուրբ գիրքը՝ Էլիզաբեթ թագուհու և Վիլյամ Շեքսպիրի գիրքը:
Ըստ տեղական Օրեգոնիան թերթի՝ Lewis & Clark Colleges Aubrey R. Watzek գրադարանում հայտնված այս գիրքը ազնվական ծագում կարող է ունենալ: Էջերից մեկի վրա գրված է. «Տպագրված Լոնդոնում՝ ձերդ գերազանցություն թագուհու համար՝ պատգամավոր Քրիստոֆեր Բարքերից»:
«Սա իրոք հազվագյուտ աշխատություն է», - ասում է Հանա Քրումեն՝ քոլեջի հնագետը:
Սուրբ Գրքի այս հրատարակությունը մնացածներից առանձնանում է իր յուրահատուկ փորագրություններով: Դրանցից մեկը, որը կոչվում է «Իրավիճակ եդեմի պարտեզներից մեկում», հնագույն Միջին Արևելքի քարտեզ է, որտեղ նշված են «Մեծ Հայաստանը», «Մեսոպոտամիան», «Բաբելոնը»:
Քրումեն կարծում է, որ այս գիրքը պատկանել է Ֆրանցիս Ֆրային, ով 19-րդ դարում Անգլիայում լավագույն աստվածաշունչներ հավաքողն էր
Ուսանող Սեմ Բուսանը աշխատում էր հատուկ աշխատությունների և արխիվների բաժնում: Սեպտեմբերի 27-ին, երբ նա արդեն պատրաստվում էր լքել գրադարանը, ներքևի գրադարակներից մեկի վրա տեսավ փակցված «Սուրբ գրքեր» անվանումը:
Հետաքրքրվելով՝ նա բացեց այդ դարակը և գտավ 17-19-րդ դարերում գրառված Սուրբ գրքերի նմուշները:
«Այսպիսի անհարմար վայրում և անսպասելի ժամանակում նման հրաշք գտնելն անմահականորեն հետաքրքիր էր ինձ համար: Իսկ հրատարակության որակն իրոք շատ բարձր էր», - ասում է Բուսանը:
1599 թ. գրի առնված այս գիրքը դպրոցում երկրորդ հնագույնն է: Ամենահինը ունի 500 տարվա պատմություն:
Հետևյալ տեսանյութում ցույց է տրված Սուրբ գրքի ամբողջական տարբերակը:'