Մուսուլմանական այս ավանդույթից մարդու արյունը սառչում է երակներում. լուսանկարներ 16+
Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իրեն բնորոշ ավանդույթները: Սակայն, եթե սեփական ավանդույթները բնական ու հասկանալի են թվում, ապա օտարինը հաճախ բուռն զարմանք է հարուցում:
Այդպես մուսուլման շիաների՝ կրոնական Աշուրա տոնը նշելը կարող է շոկի ենթարկել անպատրաստ մարդուն:
Տարին մեկ անգամ բազմաթիվ մարդիկ մասնակցում են արարողակարգային երթին, որի ժամանակ մարդիկ ինքնախարազանում են իրենց հատուկ ածելիներով, մտրակներով, ոտաբոբիկ քայլում են ածուխների վրայով, բռունցքներով ծեծում իրենց կուրծքը:
Այդկերպ շիաները իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հուսեինին՝ Մուհամեդ մարգարեի թոռանը, որը իր եղբոր ու 70 ուղեկիցների հետ սպանվել է Քերբալայի ճակատամարտում 680 թվականին: