Ինչպես են ռեստորանում շտուրմով ձերբակալում Սահակաշվիլիին (տեսանյութ)
Իրավապահները ձերբակալել են Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիին մայրաքաղաքային «Սուլուգունի» ռեստորանում: Այս մասին Facebook-ի միջոցով հայտնել է Դավիդ Սակվարելիձեն‚ փոխանցում է Korrespondent.net-ը:
«Միխաիլ Սաակաշվիլիին ձերբակալել են Սուլուգունի ռեստորանում. երեք Վոլկսվագեն բուսեր‚ AA համարանիշերով (դրանցից մեկը՝ АА0121СН)‚ – գրել է նա:
Ուկրաինական սահմանապահ ծառայությունն էլ հայտարարել է, որ Սաակաշվիլին արտաքսվել է երկրից:
«Տվյալ անձը անօրինական կերպով գտնվում է Ուկրաինայի տարածքում, ուստի իրավական բոլոր ընթացակարգերի պահպանմամբ նա վերադարձվել է այն երկիր, որտեղից ժամանել էր՝ խախտելով մեր երկրի օրենսդրությունը»,- ասված է սահմանապահ գերատեսչության հայտարարության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում: