ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատապարտյալները դաժան ծեծի են ենթարկել բանտի աշխատակցին
Նյու-Յորքի բանտում 5 դատապարտյալ դաժան ծեծի են ենթարկել բանտի անվտանգության աշխատակիցներից մեկին: Հարձակման ժամանակ տուժողի կոլեգան կողքին կանգնած է եղել, սակայն տեղի ունեցածին չի արձագանքել: Այդ ամենը ֆիքսվել է անգամ տեսախցիկի կողմից: Տեղի ունեցածի մասին հայտնում է «New York Post»-ը:
Անվտանգության աշխատակցի վրա հանկարծակի հարձակվել է դատապարտյալներից մեկը և հարվածի հետևանքով նրան գետնին է տապալել, ինչից հետո դատապարտյալին «օգնության են եկել» ևս 4 դատապարտյալ:
Դատապարտյալներին հանդարտեցրել են բանտի երկու այլ աշխատակիցներ, ովքեր իրենց կոլեգայի աշխատասենյակից ձայներ են լսել և շտապել են օգնել նրա,իսկ այդ ընթացքում նույն սենյակում գտնվող իր կոլեգան որևէ կերպ չի փորձել նրան օգնել:
Աղբյուրը նաև հայտնում է, որ 39-ամյա տուժողին տեղափոխել են հիվանդանոց՝ ծանր վիճակում: Բանտի աղբյուրն էլ հայտնել է, որ երկար տարիների ընթացքում դա եղել է ամենադաժան հարձակումը դատապարտյալների կողմից: