Մի մարդագայլի պատմություն (տեսանյութ)
Հիպերտրիխոզի պատճառով Սան-Բերնարդինոյից 43-ամյա Լարի Գոմեսի մարմնի 98 տոկոսը ծածկված է մազերով։ Մանուկ հասակում նա ամաչել է իր արտաքինից, դպրոցում նրան ծաղրել են։ Այս մասին գրում է Mirror-ը։
Նա փորձել է սափրել մազերը կամ ենթարկել էպիլյացիայի, սակայն արդեն 1 ամսից մազածածկույթը փակել է մաշկը։ Այդ ժամանակ նա որոշել է իր թերությունը վերածել առավելության և 2000 թվականին ինքն ու իր 3 քույրերն արժանացել են Գինեսի ռեկորդների գրքում ներառվելու պատվին՝ որպես երկրի ամենամազոտ մարդիկ։