14-ամյա աղջնակը հայկական երգ է կատարել և գերել է «Դու սուպեր ես» շոուի ժյուրիի անդամներին (տեսանյութ)
НТВ հեռուստաալիքով հեռարձակվող՝«Դու սուպեր ես» երգի մրցույթի երկրորդ սեզոնի առաջին մրցութային օրը այլ մասնակիցների շարքում ելույթ է ունեցել նաև 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը։
Նա ապրում է Գյումրիի մանկատներից մեկում և առաջին անգամ էր ելույթ ունենում մեծ բեմի վրա՝ պատվով ներկայացնելով Հայաստանը։
Աղջիկն իր համեստությամբ և վոկալ տվյալներով ստիպել է ժյուրիի անդամներին սեղմել կանաչ կոճակը, և այդպիսով երկրորդ փուլ է անցել։
Ժյուրիի անդամներից Իգոր Կրուտոյը նշել է, որ Հայաստանը աշխարհի երաժշտական երկրներից մեկն է և Սաթենիկին մաղթել է, որ նա փառք բերի իր երկրին։ Իսկ Յուլիանա Կարաուլովան ասել է, որ իրենք լող են տվել Սաթենիկի ձայնի մեջ։