Ավիաաղետից զոհված հայ օդաչուն բնակվում էր Մոսկվայում (լուսանկարներ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ան-148 ուղեւորատար ինքնաթիռը, օդ բարձրանալով Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից, րոպեներ անց կորել է ռադարների էրկրաններից: Ինքնաթիռն ընկել է Ռամենսկի շրջանում ու մասնատվել, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 71 մարդիկ՝ անձնակազմի 6 անդամներն ու 65 ուղեւորները:
Ինքնաթիռի զոհված անձնակազմի եւ ուղեւորների ցանկից պարզ է դառնում, որ կործանված ինքնաթիռում 2 հայ է եղել. երկրորդ օդաչուն՝ Սերգեյ Ղամբարյանը եւ 1 ուղեւոր՝ Վարսիկ Սևոյանը:
Օդաչուի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ նա սովորել է Սանկտ Պետերբուրգի քաղավիացիայի պետական համալսարանում եւ Մոսկվայի պետական տեխնիկական քաղավիացիայի համալսարանում: Ապրում էր ՌԴ Մոսկվա քաղաքում:
Լուսանկարները՝ Life Shot լրատվականից և Սերգեյ Ղամբարյանի ֆեյսբուքյան էջից: