Մերձմոսկվայում կործանված ինքնաթիռի ուղևորների մեջ 1 հայուհի է եղել
ՌԴ ԱԻՆ-ը հրապարակել է Մորձմոսկվայում կործանված ԱՆ-148 ինքնաթիռի ուղևորների ցանկը, որոնց թվում հայկական ազգանունով ուղևորուհի կա՝ Վարսիկ Սևոյան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայ է եղել նաեւ ինքնաթիռի անձնակազմում՝ Սերգեյ Գամբորյան՝ երկրորդ օդաչու:
Մերձմոսկվայում վթարված Ան-148 ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Այս մասին հաղորդում է Mash Telegram-ալիքը:
Միևնույն ժամանակ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ դիտարկվում են վթարի տարբեր վարկածներ, որոնց թվում նաև եղանակային պայմաններն ու մարդկային սխալը: Նախնական տվյալների համաձայն՝ վթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել: