Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման Աբովյան
Վիդեո

«Ես ուզում եմ երգարվեստում մնայուն անուն և երկար ապրող երգեր ստեղծել». Արայիկ Ավետիսյանը՝ նոր տեսահոլովակի և առաջիկա աշխատանքների մասին

Երգիչ Արայիկ Ավետիսյանն օրեր առաջ ներկայացրեց իր նոր՝ «Իմ նվեր» երգի տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակն ինքն է, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, ռեժիսորն է Արեն Բայադյանը: Երգիչը BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է նոր տեսահոլովակի, ձայնասկավառակի, առաջիկա անելիքների և ապագա մենահամերգի մասին: Նախաբանի համար նշենք, որ Արայիկ Ավետիսյանը հաճախել է Ջիվանու անվան աշուղական դպրոց: Տասներեք տարեկան հասակում ունեցել է մենահամերգ Արամ Խաչատրյան համերգասրահում ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի ղեկավարությամբ և Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների նվագակցությամբ: Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական

կոնսերվատորիայում. պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր գործիչ Արզաս Ոսկանյանի սանն է:

«Սովորում եմ ժողովրդական երգի բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսում: Արդեն ժամանակն էր հանդես գալու տեսահոլովակով, և անցյալ տարի թիմային աշխատանքի արդյունքում ընտրվեց «Սիրո ծովում» երգը, որն ունեցավ համանուն տեսահոլովակը։ Ելնելով արձագանքներից, դիտումների մեծ քանակից՝ կարող ենք ասել, որ սիրվեց երգը: Հուրախություն մեզ՝ սպասվածից ավելին էր: Շնորհակալ եմ իրենց գործին տիրապետող ավագ ընկերներիս, ովքեր ի սկզբանե գիտեին, որ հաջողությունն ուղեկցելու է մեր գործին»,- պատմում է Արայիկը:

Ի դեպ՝ «Իմ նվեր» երգի երաժշտության հեղինակը հենց երգիչն է. «Կան այլ ստեղծագործություններ, որոնք իմ ապրումների, զգացմունքների ծնունդն են՝ հանձնված նոտաներին, տարվա ընթացքում դրանք նույնպես տեսահոլովակի տեսքով կհանձնենք երկրպագուների դատին: Կարճ ժամանակահատվածում արդեն երրորդ տեսահոլովակը նկարահանեցինք Արեն Բայադյանի հետ»:

Երգիչը նշում է, որ ամեն բան արել են հանդիսատեսին գոհացնելու համար, իսկ իր երաժշտական կարիերայի սկզիզբը վստահել է 8 production-ի Էդգար Հայրապետյանին. «Առհասարակ վստահում եմ մասնագետներին և սիրում եմ նախապես նոր գործը քննարկել յուրաքանչյուրի հետ»:

Արայիկը նշում է, որ նպատակ չունի միայն գումար վաստակելու. «Առավելագույնը, որ պիտի անեմ երգարվեստում, մնայուն անուն և երկար ապրող երգեր ստեղծելն է, որոնք տարիներ հետո էլ կհնչեն ու սիրված կլինեն իմ կատարմամբ: Իհարկե հաճելի է, որ զուգահեռ կարողանաս բարձր հոնարարներ ստանալ համերգային շրջագայություններից ու կորպորատիվ հրավերներից: Երգում եմ նաև փոփ ժանրում: Տեսահոլովակներս նկարահանված են փոփ ժանրում»:

Մրցակցությունից չի վախենում, հակառակը, միայն ուրախ է, որ շուրջը տիրող երաժշտական անճաշակության հետ մեկտեղ կարելի է ներկայացնել որակյալը. «Ունկնդիրը միշտ տարբերում է այն գործը, որի համար ջանքեր չես խնայել` ներդնելով ամեն ինչ՝ ներառյալ ֆինանսներ ու աշխատասիրություն՝ բնությունից տրված ձայնն առավել գրագետ հնչեցնելու համար»:

Չնայած շոու բիզնեսում նորեկ է, սակայն, ինչպես նշում է, լուրջ առաջարկներ ունի համերգներով ներկայանալու Եվրոպայում և ԱՄՆ-ում. «Նախ՝ պետք է կայանալ, հաստատվել ու սիրվել հայրենիքում, որն ինքնին ճանապարհ կհարթի դեպի հայաշատ սփյուռք: Հիմա անդադար աշատում ենք, որպեսզի ներկայացնենք առաջին ձայնասկավառակը, որին կհաջորդի մենահամերգը Երևանում, ապա՝ արտերկրում»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի