Ձեռնաշարժությունը տարեկան 100 տղամարդ է սպանում Գերմանիայում. հետազոտության ցնցող արդյունքները (չափահասների համար)
Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Գերմանիայում ամեն տարի 100 տղամարդ է մահանում արտասովոր ձևերով ձեռնաշարժությամբ զբաղվելու պատճառով։
Դեպքերից մեկը, որի մասին հիշատակվում է հոդվածում, պատմում է մի տղամարդու մասին, ում դիակը հայտնաբերել են զուգագուլպաներով ու ջրասուզորդի համազգեստով, իսկ գլուխը՝ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդը նստել է ջեռոցի կողքին և փորձել է պանիր հալեցնել սեփական մարմնի վրա։
Եվս մեկ տղամարդու հայնաբերել են ամանորյա տոնածառի լույսերով, որոնք ամրացված էին վերջինիս կրծքերին։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդը փորձել էր բավարարել իրեն էլեկտրական գրգռմամբ, սակայն չհաշվարկելով լարումը՝ հոսանքի մահացու չափաբաժին էր ստացել։
Ընդհանուր առմամբ նշվում է, որ տարեկան միջինում 80-100 մարդ է մահանում ձեռնաշարժության ռիսկային մեթոդներից օգտվելու հետևանքով։ Նշվում է նաև այն, որ այս դեպքերը հիմնականում գաղտնի են մնում, քանի որ զոհերի հարազատները ամաչում են բացահայտել իրենց բարեկամի մահվան իրական պատճառը։