Երկուական հողամաս, առանձնատուն ու 5 միլիոն դրամ բաժնեմաս. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԿԱ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության ստուգումների բաժնի պետ Հակոբ Հակոբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հակոբյանի սեփականությունն է համարվում չորս անշարժ գույքը՝ երկու հողամասերը և երկու առանձնատները, ինչպես նաև «MITSUBISHI OUTLANDER 2.4» մակնիշի ավտոմեքենան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է արժեթղթեր՝ 5 միլիոն դրամի չափով բաժնեմաս: Դրամական միջոցները կազմել են 14 միլիոն դրամ ու 20 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտներն էլ կազմել են 7 միլիոն 162 հազար դրամ, որից 2 միլիոն 314 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 4 միլիոն 847 հազար դրամը՝ ստացված փոխառությունները՝ վարկերը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում