Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել են 39-ամյա տղամարդու և 41-ամյա կնոջ դի.(Ֆոտոշարք, տեսանյութ)
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 9-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Մալաթիայի բաժին, որ Իսակով 38 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ, դիեր կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում կայանված Opel մակնիշի 10 TT 666 համարանիշի ավտոմեքենայի առջևի նստատեղերում հայտնաբերել են 39-ամյա Հակոբ Վ.-ի և 41-ամյա Լուսինե Ա.-ի դիերը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարները և տեսանյութը՝ Shamshyan.com-ի