Բռնաբարությունից պաշտպանող շորտերը վաճառվել են ռեկորդային արագությամբ. տեսեք, թե ինչպես են դրանք աշխատում (լուսանկարներ)
Գերմանիայում կանանց բռնաբարությունից պաշտպանող առաջին շորտերը սպառվել են ռեկորդային արագությամբ։ Հատկանշական է, որ դրանց 20%-ը գնել են օտարերկրյա կանայք։
Գաղափարի հեղինակը դիզայներ Սանդրա Սեիլզն է, ով ինքն էլ քիչ էր մնացել բռնաբարության զոհ դառնար առավոտյան վազքի ժամանակ։ Նրա վրա 3 տղամարդ էր հարձակվել, բայց, բարեբախտաբար, անցորդներին հաջողվել էր փրկել աղջկան։
Շորտերը պատրաստված են շատ ամուր գործվածքից, որը գործնականում անհնար է պատռել կամ կտրվածք անել։
Գոտկատեղին հատուկ կողպեքով գոտի կա։ Դրանք նաև հագեցած են ազդանշանային համակարգով. օղակի պոկվելու դեպքում այն միանում է։