Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
uncategorized

Արտիմետում հոսանքի տատանումների պատճառով հաճախ են վնասներ կրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե քամի է լինում, Արմավիրի մարզի Արտիմետ համայնքի բնակիչների մի մասը լույս չի ունենում: «Փաստ»–ին ահազանգեցին գյուղացիները:

«Ամեն անգամ, երբ քամի, անձրև կամ ձյուն է լինում, այս գյուղի բնակիչների զգալի մասը խավարի մեջ է հայտնվում»,– բողոքեցին նրանք: Արտիմետցիների պատմելով՝ հոսանքազրկումները երկարատև են լինում: Համայնքի հոսանքի ենթակայաններից մեկը, որը սպասարկում է գյուղի 100 տներից ավելին, տեխնիկական խնդիրներ ունի։

«Դա ինչ–որ թերություն ունի։ Այս տարի փոփոխություններ արեցին, բայց ամեն դեպքում այդ ենթակայանը չփոխվեց»,– ասացին նրանք։

Գյուղացիները բողոքում են, որ ոչ մի էլեկտրական տեխնիկայից չեն կարողանում օգտվել՝ հոսանքի տատանումներից այն շարքից դուրս է գալիս։ Արտիմետցիները խնդիրներով աշխատող ենթակայանի պատճառով ծանր դրության մեջ են։

«Մարդիկ օդորակիչներ չեն կարողանում օգտագործել։ Ժամանակ է լինում, երբ նույնիսկ «Բաքսին» չի աշխատում, ցրտերին մարդիկ տանը սառչում են»,– սրտնեղեցին արտիմետցիները։

Առավել ծանր է ջերմոցատերերի վիճակը։ 1800 բնակչություն ունեցող համայնքի միակ զբաղմունքը հողագործությունն է: Նրանց մեծ մասը ջերմոցները հոսանքով է ջեռուցում։ Հաճախակի հոսանքազրկումների պատճառով ջերմոցում եղած բույսերը ցրտահարվում են՝ գյուղացիներին հազարավոր դրամների կորուստ պատճառելով։ Հենասյուներն էլ փտած վիճակում են, ամեն րոպե կարող են ընկնել։

Նախորդ տարվա վերջին հոսանքի տատանումներից էլեկտրատեխնիկա կորցրած արտիմետցիները համայնքապետարան են դիմել: Գյուղացիները բողոքը գրի են առել, բայց փոխհատուցում չեն ստացել:

«Նման դեպքերում ՀԷՑ–ը վնասի փոխհատուցում չի կատարում»,– պարզաբանեց համայնքի ղեկավար Վարդան Միրզախանյանը՝ հավելելով, որ փոխարենը ՀԷՑ–ը առաջացած խնդիրների մի մասը լուծել է:

Միրզախանյանը փաստեց, որ խնդիրները 30 տոկոսով լուծվել են:

«Ահագին լուրջ բան արել են՝ հենասյուներ ու լարեր են փոխվել»,– փոխանցեց նա:

Սրանով խնդիրները, սակայն, չեն ավարտվում: Անելիքներ կան:

«Դեռ հենասյուներ ու լարեր կան, որոնք պետք է փոխվեն: Հենասյուները շատ վատ վիճակում են: Դիմել ենք, եկել են նայել ու մենք պատասխանի ենք սպասում, տեսնենք, թե ինչ կլինի»,– ասաց Միրզախանյանը:

Արտիմետցիները հույս ունեն, որ խնդիրը կկարգավորվի, հակառակ դեպքում կշարունակեն վնասներ կրել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում