Ռուսաստանը հզոր հարվածով փոշիացրեց «Су-25»-ը խոցած ահաբեկիչներին (տեսանյութ, լուսանկարներ)
Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ավելի քան 30 մարտիկներ են սպանվել Իդլիբ նահանգում բարձր ճշգրտությամբ զենքի հարվածով, որտեղից հրթիռի արձակմամբ կործանել էին ռուսական «Су-25» ինքնաթիռը:
««Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ գտնվո շրջանում՝ Իդլիբ նահանգում, որտեղից զենիթահրթիռային համալիրի հրթիռ էր արձակվել ռուսական «Су-25»-ի ուղղությամբ, բարձր ճշգրտության խմբակային հարված է հասցվել: Ունեցած տվյալների համաձայն՝ հարվածի հետևանքով «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ավելի քան 30 մարտիկ է սպանվել»,- հաղորդել է պաշտպանական գերատեսչությունը:
Համացանցում հրապարակվել է ահաբեկիչներին ծանր հարված հասցնելու տեսագրությունը: