Աշխարհում ամենաթանկ դեղամիջոցն արժե 850000 դոլար. ահա թե ինչ հիվանդություն է այն բուժում
Luxturna-n ընդունակ է բուժելու գենետիկ կուրությունը: Դեղամիջոցը բուժում է գենոթերապիայի մեթոդով՝ ժամանակակից բժշկության ուլտրաժամանակակից և իրոք ազդեցիկ ուղղվածություն, որը հիմված է գենետիկ ապարատի բջիջների փոփոխման վրա:
Այն սկզբում նախատեսված էր վաճառել 1 մլն դոլարով, բայց հետո ապահովագրական ընկերությունը հայտարարեց, որ դա չափազանց թանկ է:
Փորձարկումները ցույց տվեցին, որ Luxturna-ն իրոք վերականգնում է տեսողությունը նրանց մոտ, ովքեր ունեն ժառանգական կուրության հազվադեպ հանդիպող խնդիրներ: Միայն ԱՄՆ-ում այդ ախտորոշմամբ ապրում է 2000 մարդ: