Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Հասարակություն

Փոթորիկ մեկ բաժակ ջրում

Այսօր, համացանցում ռումբի նման պայթեց տեղեկությունը, թե իբր «Մուլտիգրուպ» կոնցեռնը չի վճարում աղբահանության գումարները և այդ հարցը հասել է դատարան:

Առաջին հայացքից լուրը ծիծաղ առաջացրեց, սակայն հետո պարզ դարձավ, որ իրականում հաջողվել է սեփական սխալն ուրիշի վրա բարդելու միջոցով ստվեր նետել մի ընկերության պատվի ու արժանապատվության վրա, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ամենօրյա ռեժիմով պայքարում է նման արատավոր երևույթների դեմ:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի անդամ Միքայել Մելքումյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նույպես ծանոթ է «Մուլտիգրուպ» կոնցեռնի վերաբերյալ մամուլի հրապարակմանը, սակայն կարծում է, որ այն ոչ այլ ինչ է, քան սխալ մեկնաբանության հետևանք:

«Բավականին անհեթեթ իրավիճակ է ստեղծվել, քանի որ «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարությունը մեղմ ասած ցուցաբերել են պրոֆեսիոնալ անբարեխղճություն, քանի որ սննդի օբյեկտների աղբանահության վճարը, որը կազմում է 70 դրամ, նույնացրել են այլ բնույթ ունեցող՝ այս դեպքում սպորտային, առողջարարական համալիրի կողմից գանձման ենթակա 4-5 դրամի հետ: Եվ ամենևին էլ հասկանալի չէ, թե ինչպես են կատարվել հաշվարկները, երբ 10779,45 ք.մ-ից ընդամենը 107 ք.մ-ն է սննդի համար նախատեսված տարածք: Այսինքն, այստեղ կա անհեթեթություն, քանի որ նշված ողջ տարածքի աղբահանության գումարը հաշվարկվել է ամենաբարձր գնով:

Եվ իրենց կողմից կատարված սխալ հաշվարկը շտկելու փոխարեն, փաստորեն դատական գործընթաց են սկսել: «Մուլտիգրուպ» կոնցեռնը առաջիկայում հակընդդեմ հայց կներկայացնի դատարան, որով կպահանջի ոչ միայն «Կենտրոն» վարչական շրջանի կողմից իրականացված սխալ հաշվարկը վերանայել, այլ կպահանջի նաև ընկերության բարի համբավին հասցրած վնասի փոխհատուցում»,- ասաց Մ. Մելքումյանը:

Նա նաև նշեց, որ նույն շրջանում, որտեղ նաև ինքն է բնակվում, աղբահանությունը բավականին վատ է իրականացվում: Եվ համայնքային իշխանությունները այդ իրավիճակը շտկելու և հասարակական հնչեղություն ունեցող վայրերի աղբահանությունը պատշաճ կազմակերպելու փոխարեն, փաստորեն զբաղված են մեղմ ասած իրենց պաշտոնին ոչ համարժեք քայլեր կատարելով:

«Փաստորեն պետք է հասկանալ, թե «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակիցները պրոֆեսիոնալ առումով իրենց պաշտոնին վերաբերող լիազորություններին տիրապետում են, թե՝ ոչ: Պետք է այսօրինակ հարցերը նույնպես քննության առարկա դառնան և մենք, մեր կողմից, նույնպես հետամուտ ենք լինելու, որ այս հարցը նույնպես քննարկվի և իր արժանի լուծումը ստանա»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա նաև նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը հետամուտ է լինելու պարզելու համար, թե արդյո՞ք ընկերության անվան շուրջ բարձրացված աղմուկի հետևում թաքնված այլ հարցեր չկան: Եվ եթե պարզի, որ նման խնդիր նույնպես կա, ապա իրենք ավելի հուժկու պատասխաններով հանդես կգան:

ԱԺ փոխնախագահը նաև առաջարկեց «Կենտրոն» վարչական շրջանի փողոցներով քայլել և գնահատել, թե կարելի՞ է արդյոք աղբահանության վիճակն ընդհանրապես բավարար համարել:

«Ես կցանկանայի իմանալ նաև, թե արդյոք համայնքի ղեկավարը տեղյա՞կ է, որ «Կենտրոն» համայնքի աղբահանության այդ անբավարար վիճակը ոչ թե օրերի կամ եզակի դեպքերի է վերաբերում, այլ բավականին տարածված բնույթն ունի և տևական ժամանակ է այդ իրավիճակն է տիրում: Կարծում եմ, որ սրանք կարևոր հարցեր են, որոնց պատասխանը բավականին ուշագրավ կարող է լինել բոլորի համար»,- խոսքը եզրափակեց Մ. Մելքումյանը:

 

Արմինե Գրիգորյան