100 հազար դոլարը որպես փոխառություն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Կարապետյանը նախորդ տարվա ընթացքում նոր ոչինչ ձեռք չի բերել, սակայն գումարների մի մասը ծախսել է: Այսպես, նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 3 միլիոն դրամ ու 100 հազար ամերիկյան դոլար, որը տարեվերջին դարձել է 4 միլիոն դրամ, իսկ արտարժույթով արտահայտված գումարը ամբողջությամբ ծախսվել է:
Ըստ հայտարարագրի՝ նա այդ 100 հազար ԱՄՆ դոլարը տրամադրել է որպես փոխառություններ: Տարեկան եկամուտները կազմել են 9 միլիոն 364 հազար դրամ, որից 2 միլիոն 554 հազար ու 2 միլիոն 980 հազար դրամը աշխատավարձերն են, իսկ մնացած գումարը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում