Լոռեցի զինվորի անակնկալ ու հուզառատ վերադարձը տուն (լուսանկարներ, տեսանյութ)
Armtimes.com-ը գրում է.
Ընդամենը մի քանի օր առաջ էր, երբ ավագ սերժանտ Ավետիք Ղարաքեշիշյանը իր ընկերների հետ միասին անառիկ էին պահում հայրենիքի սահմանները: Անքուն գիշերներ, լի դժվարություններ, սակայն դրանք ոչինչ էին հերոս տղաների համար, քանի որ նրանք քաջ գիտակցում էին, որ իրենք արթուն են, որպեսզի իրենց ծնողները, հարազատներն ու ընկերները հանգիստ քնեն:
Հունվարի ութից մեկնարկած զորակոչին հաջորդեց ժամկետային զինծառայողների զորացրումը: Հունվարի ութից նորակոչիկների խմբերը մեկնեցին՝ համալրելու 26-ամյա հզոր ու անպարտ բանակի շարքերը: Դրան զուգահեռ հայրական օջախներ վերադարձան հայրենիքին սրբազան պարտքը տված հայորդիները:
Ինչպես հայ տղային ու անպարտ զինվորին է վայել՝ խոստացավ ու տեր կանգնեց իր խոստմանը:
Ինչպես որ ճանապարհել էին, այդպես էլ զուռնա դհոլի հնչյուններով դիմավորեցին: Ավետիքը ծառայության մեկնել էր 2016-ի հունվարին, շուրջ 3 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը: Հիշում է՝ այդ օրերին ամեն ինչ խառն էր, ինքն իրեն նորակոչիկ չէր համարում: Ծառայության ընթացքում սովորածը իրեն շատ էր օգնել և զինծառայակից մյուս ընկերների հետ անխախտ պահեցին հայրենիքի սահմանները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում