Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ
uncategorized

Գագիկ Սուխուդյան. «Այսօր որս չկա, սպանդ է տեղի ունենում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ «Զանգեզուր կենսոլորտային համալիր»–ի տարածքում բեզուարյան այծի ապօրինի որս էր տեղի ունեցել: Բնապահպան Գագիկ Սուխուդյանը «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով որսագողության դեպքին՝ նշեց, որ երկու խախտում է տեղի ունեցել: Բեզուարյան այծը «Կարմիր գրքում» է գրանցված, իսկ այս շրջանը որսի ժամանակ չէ: Որսի շրջանն օգոստոս ամիսն է համարվում: Նրա կարծիքով՝ կենդանուն դրսի մարդիկ չեն որսացել, այլ՝ արգելավայր ներս ու դուրս անողները: Բնապահպանն այս եզրահանգման է եկել սեփական հետաքննությունն անցկացնելուց հետո:

«Մի քանի տարի առաջ էլ նույն հաջողությամբ գաղտնի որս էին անում՝ տանելով բեզուարյան այծի, մուֆլոնի եղջյուրները: Գալիս էին անգամ Ռուսաստանից: Ես մի քանի տարի առաջ զանգեցի Մոսկվայի մի հիմնարկություն: Այդ ժամանակ շատ ազատ եղջյուրներ էին վաճառում: Ներկայանալով որսորդ՝ հետաքրքրվեցի գներով: Եղջյուրները մեծ պահանջարկ ունեն: Եվրոպական մրցույթների ժամանակ մեծ տեղ ունեն դրանք: Բացի սելֆի անելուց, դրանք տանում են ցուցահանդեսների ներկայացնում: Այնպես որ, պատահական մարդիկ չեն կարող ապօրինի որս իրականացնել»,– ասաց մեր զրուցակիցը:

Բնապահպանության նախարարությունն է կազմում որսի ցուցակը: Սահմանված ցանկի հետ բնապահպանը համաձայն չէ:

«Սև կեռնեխ են ցանկի մեջ ներառում, չգիտեմ՝ ո՞ւմ է պետք այդ թռչունի միսը: Այսօր որս չկա, սպանդ է տեղի ունենում: Այն ժամանակ էր որս, երբ որսորդը գնում էր անտառ՝ չիմանալով ինքն է հաղթելու, թե՞ կենդանին իրեն: Դրանով նա պետք է ընտանիք պահեր: Այսօր այնպիսի տեխնիկա կա, այնպիսի զենքեր, որոնք սպանդ են իրականացնում: Որսորդի ադրենալինը չի էլ բարձրանում, սա ուղղակի սպանդ է»,– նկատեց Սուխուդյանը:

Բնապահպանի պնդմամբ՝ մեր երկրում պետք է որսն արգելել:

«Մի քանի հոգու հաճույքի համար կենդանատեսակներ են ոչնչացնում: Մարդը, որը թանկարժեք հրացանով է որսի գնում, միս ուտելու խնդիր չունի: Հասարակ մարդը որսի չի գնում, իշխանավորներն են գնում: Նրանք անտառապահ կամ տեսուչ հովանավորներ ունեն: Պետք է խիստ պատժել այդ մարդկանց, խայտառակել»,– նկատեց նա:

Հիշեցնենք, որ բեզուարյան այծի որսի առթիվ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվել:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ կենդանական աշխարհին պատճառված վնասը ապօրինի որսված բեզուարյան այծի դեպքում կազմում է 3000000 դրամ, ինչը Քրեական օրենսգրքի 292–րդ հոդվածի 3–րդ մասի համաձայն՝ համարվում է խոշոր վնաս:

Նշենք նաև, որ բեզուարյան այծը գրանցված է ՀՀ կենդանիների «Կարմիր գրքում» և դրա որսն արգելված է:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում