Կրկնապատկել է փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Ինչպես տեղեկանում ենք Խաչատրյանի հայտարարագրից, նա նախորդ տարվա ընթացքում ավելացրել է իր փոխառությունները: Տարեսկզբին դրանք կազմել են 1 միլիոն 504 հազար դրամ, իսկ 2017 թ. վերջին՝ 2 միլիոն 939 հազար դրամ:
Դրամական միջոցներն ամբողջ տարվա ընթացքում մնացել են անփոփոխ՝ 225 հազար դրամ: Իսկ տարեկան եկամուտները կազմել են 6 միլիոն 186 հազար դրամ, որից աշխատավարձը կազմել է 4 միլիոն 837 հազար դրամ, կենսաթոշակը՝ 1 միլիոն 133 հազար դրամ, իսկ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսը՝ 215 հազար դրամ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում